«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Թատրոնում ոչինչ չէի փոխի, բացի աշխատավարձից»

«Թատրոնում ոչինչ չէի փոխի, բացի աշխատավարձից»
23.01.2009 | 00:00

«ՍԵՐԻԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ ԻՐԵՆՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ»
Սիրված դերասան ԱՐԱ ԿԱՐԱԳՅԱՆՆ իր ստեղծագործական ուղին սկսել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտից։ Սովորել է չորս տարի, որից հետո զորակոչվել է բանակ։ ՈՒսմանը զուգահեռ` փոքրիկ էպիզոդներով հանդես է եկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Զորացրվելուց հետո 13 տարի աշխատել է պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այժմ հանդես է գալիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ վերջերս նկարահանվել է «Որոգայթ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հանցավոր աշխարհի ներկայացուցիչ Միրոյի կերպարը։
-Ինչպե՞ս հայտնվեցիք սերիալներում։
-Նախ` նկարահանվել եմ «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ճակատագրի գերիները» սերիալում, որից հետո ինձ առաջարկեցին հանդես գալ «Որոգայթ» հեռուստասերիալում։ Իմ լավ ընկեր Աննան, որը նկարահանման խմբի տնօրենն է, ինձ հրավիրեց իրենց մոտ, զրուցեցի ռեժիսորի և պրոդյուսերի հետ, արդյունքում ստացա դերս և սկսեցի նկարահանվել։
-Արդյոք հարկավո՞ր են մեր հասարակությանն այդքան շատ հեռուստասերիալները։
-Իմ կարծիքով, այո, քանի որ ոչինչ միանգամից չի լինում։ Կարող ենք, օրինակ, հիշատակել ռուսական հեռուստասերիալները, որոնք սկզբնական շրջանում արծարծում էին կրիմինալ աշխարհի թեման, սակայն հետագայում դարձան ավելի բազմազան ու հետաքրքիր։ Հայկական սերիալների շատացումը բնական երևույթ է, քանի որ մենք հիմա փնտրտուքի մեջ ենք։ Դա փորձաշրջան է բոլորիս համար, իսկ ժամանակը ցույց կտա, թե որ հեռուստասերիալներն ավելի շատ կընդունի ժողովուրդը։
-Չե՞ք կարծում, որ նմանատիպ սերիալները բացասական ազդեցություն են թողնում մատաղ սերնդի հոգեբանության վրա։
-Սկսենք նրանից, որ «Որոգայթ» սերիալը հեռարձակվում է ժամը 22։30-ին, իսկ այդ ժամանակ փոքր երեխաները պետք է որ քնած լինեն։ Հաշվի առնելով, որ 21-րդ դարն է, բալիկները ծնողներին մի քիչ չեն լսում, առաջին հերթին դա դառնում է վերջիններիս հոր և մոր խնդիրը։ Եթե երեխան մեծանում է կազմակերպված ու կիրթ ընտանիքում, ինչ ֆիլմ էլ ցուցադրվի, նա երբեք չի ընկալի բացասականը, հասկանալով, որ դա ընդամենը ֆիլմ է։ Երեխաներն իրենց կյանքում վաղ թե ուշ հանդիպելու են նմանատիպ տեսարանների։ Իհարկե, խոսքս չի վերաբերում հայհոյախառն և անվայելուչ կադրերին, որոնց ինքս էլ դեմ եմ։ Դրա համար մեր նկարահանումների ժամանակ հաշվի է առնվում ամեն մի բառը։ Քանի որ դեռ չունենք մանկական սերիալներ մանկապարտեզի և դպրոցի սաների համար, երեխաները պետք է դիտեն այնպիսի սերիալներ, որոնք գոնե փոքր-ինչ հարմար են իրենց տարիքին, ինչպես, օրինակ` «Վերվարածներն ընտանիքում»։
-Ի՞նչ կփոխեիք հայկական թատրոնում և կինոյում։
-Թատրոնում ոչինչ չէի փոխի, բացի աշխատավարձից, քանի որ հիմա բավականին առաջընթաց կա. բեմադրվում են լավ ներկայացումներ, իսկ դահլիճները լեփ-լեցուն են։ Մեր կինոն ևս սկսել է ոտքի կանգնել. ձեռնարկվում են որոշ դրական քայլեր։ Իմ կարծիքով` դեռ ժամանակ կա, որ կինոն զարգանա, իսկ սերիալները եկան իրենց ժամանակին։
-2009-ի Ձեր ծրագրերը։
-Շարունակելու եմ նկարահանվել սերիալներում և հանդես գալ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, որի դերասանական անձնակազմը հրավեր է ստացել Ռուսաստանի նախագահից։ Պատրաստվում է նաև շատ հետաքրքիր հեռուստանախագիծ, որը դեռ թող անակնկալ մնա ընթերցողների համար։
-Ի՞նչ կմաղթեք երիտասարդ դերասաններին։
-Թող երիտասարդներն ընդունվեն թատերական ինստիտուտ ոչ միայն դիպլոմի համար, սիրեն իրենց անշնորհակալ աշխատանքը` անկախ վարձատրության չափից, և ակտիվ լինեն ուսանողական տարիներին։
Զրուցեց Արման ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Դիտվել է՝ 6983

Մեկնաբանություններ